National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2022
Աշխատանքային այցով Վարշավա էր մեկնել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խումբը
1 / 13

Սեպտեմբերի 26-29-ն աշխատանքային այցով Վարշավայում էին ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները՝ Արուսյակ Ջուլհակյանի գլխավորությամբ:

Լեհաստան այցի շրջանակում հանդիպումներ են եղել Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսեւիչի, Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի, Սեյմի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Կացպեր Պլաժինսկու, Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Կուխչինսկու եւ փոխնախագահ Արկադիուշ Մուլարչիկի, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության խոսնակ Ռադոսլավ Ֆոգիելի, բարեկամական խմբի այլ պատգամավորների հետ:

Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան, տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունության հաստատման ուղիներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ընդլայման հեռանկարները:

Հայկական կողմը լեհ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ից հետո տիրող իրավիճակը՝ նշելով, որ կան բազմաթիվ ապացույցներ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, արտադատական սպանությունների, ինչպես նաեւ դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին:

Մանրամասն անդրադարձ է եղել հատկապես հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների առանձնակի դաժանությանը:

Այցի մանրամասները՝ տեսանյութում: